• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բարնս. «Լիվերպուլը» մրցաշրջանը կավարտի «Յունայթեդից» բարձր հորիզոնականում

Ջոն Բարնս«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Բարնսը վստահ է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքում «կարմիրները» կրկին «Մանչեսթեր Յունայթեդից» բարձր տեղ կզբաղեցնեն:

10 տարի «Լիվերպուլի» գույները պաշտպանած Բարնսի կարծիքով, կայունությունը «կարմիրներին» թույլ կտա պայքարել չեմպիոնության համար, այն դեպքում, երբ «Յունայթեդը» դժվար թե կարողանա տեղ գտնել լավագույն քառյակում:

-Ես միանգամայն վստահ եմ, որ «Լիվերպուլը» «Յունայթեդից» բարձր հորիզոնականում կավարտի մրցաշրջանը: Առաջիկա տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» կվերադառնա իր տեղը, սակայն առայժմ չի կարող պայքարել տիտղոսի համար:

«Լիվերպուլը» կմրցի «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» կլինի երրորդը, սակայն շատ չի զիջի առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմին,- ասել է Բարնսը: talkSPORT

Հետաքրքիր փաստեր