• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեգովիչը և Ասսաիդին պատրաստ են մնալ «Ստոկ Սիթիում»

Ասմիր Բեգովիչ«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը և կիսապաշտպան Ուսամա Ասսաիդին հայտնել են, որ պատրաստ են մնալ «Բրիտանիայում»:

Թերթերը 26-ամյա Բեգովիչին ուղարկում են Պրեմիեր Լիգայի տարբեր թոփ ակումբներ, սակայն բոսնիացի դարպասապահը, ով «Ստոկի» հետ կապված է երկարաժամկետ պայմանագրով, մտադիր չէ հեռանալ ակումբից:

-Ես մտադիր եմ աշխարհի առաջնությունից հետո վերադառնալ այստեղ:  Ինձ դուր է գալիս, որ ակումբն ուժեղանում է և առաջ է շարժվում: Ես ինձ այստեղ լավ եմ զգում,- ասել է Ասմիրը: talkSPORT

Ինչ վերաբերվում է 25-ամյա Ասսաիդիին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», ապա նա պատրաստ է քննարկել «Ստոկի» հետ մշտական պայմանագիր ստորագրելու հարցը:

-Ես շատ երջանիկ եմ «Ստոկում»: Մարզիչը վստահում է ինձ և դա այն է, ինչ ինձ անհրաժեշտ է: Տեսնենք, թե ինչ կորոշի «Լիվերպուլը»: Եթե նրանք ինձ հնարավորություն չտան, ապա կարիերան շարունակելու համար «Ստոկը» լավ տարբերակ է,- ասել է Ասսաիդին: The Sentinel

Հետաքրքիր փաստեր