• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեկիոն տեղափոխվեց «Նորվիչ»

Լուչիանո Բեկիո«Նորվիչը» պաշտոնապես հայտարարել է, որ «Լիդսի» հարձակվող Լուչիանո Բեկիոն տեղափոխվեց «Նորվիչ»: Ակումբը 29-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար բացի գումարից հանձնել է նաև Սթիվ Մորիսոնին:

Բեկիոն «Նորվիչի» հետ կնքել է պայմանագիր 3.5 տարի ժամկետով և հայտնվել է իր նախկին թիմակիցների հետ միևնույն ակումբում: Ջոնաթան Հոուսոնը, Ռոբերտ Սնոդգրասը և Բրեդլի Ջոնսոնը նույնպես խաղացել են «Լիդսում»:

Բեկիոն համարվում է «Լիդսի» լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում՝ 31 խաղում 19 գոլ: Լուչիանոն «Լիդսում» է 2008 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել նաև Իսպանիայում: