• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենդտները քննադատել է «Արսենալին»

Նիկլաս Բենդտներ«Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտները քննադատել է իր նախկին ակումբ «Արսենալին», որը չէր ցանկանում նրան բաց թողնել «Էմիրեյթսից»:

2013/14 մրցաշրջանում դանիացին մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը մեկ հանդիպման: Նստելով պահեստայինների նստարանին՝ Նիկլասը սպասում էր իր պայմանագրի լրանալուն, որպեսզի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվի Բունդեսլիգա: Բենդտները մինչև այժմ չի հասկանում, թե ինչու «Արսենալը» բաց չէր թողնում իրեն:

-Դա սարսափելի իրավիճակ էր: «Արսենալում» իմ վերջին տարին ժամանակի անիմաստ կորուստ էր: «Արսենալի» նման ակումբը հեշտությամբ կարող էր ինձ փոխարինող գտնել: Նրանք կարող էին գտնել մեկին, ով կկատարեր այն դերը, որում ինձ էին տեսնում,- դժգոհել է Բենդտները: Tipsbladet