• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենտալեբը նոր պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ

Նաբիլ Բենտալեբ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

Նաբիլը նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի հիմնական կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով Մաուրիսիո Պոչոտինոյի թիմի հիմնական կազմի խաղացող: Բենտալեբը դաշում լավ համագործակցում է ակադեմիայի մեկ այլ սան Ռայան Մեյսոնի հետ:

Ալժիրի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին ակումբը պարգևատրեց մինչև 2020 թիվը ձգվող նոր պայմանագրով, որով ֆուտբոլիստն ավելի շատ կվաստակի:

Նշենք, որ եթե Նաբիլը չմասնակցեր Աֆրիկայի գավաթին, ապա ակումբում նրա ցուցանիշներն ավելի տպավորիչ կլինեին: Սակայն առանց դրա էլ, հավաքականից վերադառնալուց հետո Բենտալեբը մասնակցել է «Տոտտենհեմի» մնացած բոլոր խաղերին: