• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենտեկեի նոր պայմանագիրը չի նախատեսում տրանսֆերի վերագնում

Կրիստիան ԲենտեկեԲելգիայի հավաքականի հարձակվող Կրիստիան Բենտեկեի նոր պայմանագիրն «Աստոն Վիլլայի» հետ չի ներառում կետ պայմանագրի դադարեցման համար ամրագրված գումարի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Բոլորովին վերջերս 22-ամյա բելգիացին հաստատակամորեն տրամադրված էր հեռանալ բիրմինգհեմյան ակումբից: Սակայն «Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտին հաջողվեց Բենտեկեին համոզել, որպեսզի մնա և նոր՝ 4-ամյա պայմանագիր ստորագրի:

Այն բանից հետո, որ «Վիլլան» կարողացավ պահել Կրիստիանին իր շարքերում, ակումբի ղեկավարությունը, աղբյուրի համաձայն, նոր համաձայնագրի մեջ չի ներառել որևէ գումարով տրանսֆերը վերագնելու մասին կետ:

Այս կերպ, բոլոր հետաքրքրված կողմերը ստիպված կլինեն Բենտեկեի հավանական տեղափոխության համար բանակցել անձամբ բիրմինգհեմցիների հետ, ովքեր հիմա բոլոր իրավունքներն ունեն իրենց աստղի համար ցանկացած գումար պահանջել:

Հետաքրքիր փաստեր