• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բոնին Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել

Վիլֆրիդ Բոնի«Սուոնսիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնին, վերջապես, Անգլիայում աշխատելու թույլտվություն է  ստացել:

Այս ամառ «կարապները» ռեկորդային գումար են ծախսել իվուարցի հարձակվողին ձեռք բերելու համար, սակայն աշխատանքի թույլտվության հետ խնդիրներ ունենալու պատճառով Բոնին ստիպված էր մինչմրցաշրջանային նախապատարստությունը սկսել իր նախկին ակումբում` «Վիտեսում»: Երեքշաբթի այդ անհարթությունը վերացվել է:

«Սուոնսին» ուրախ է հայտնել այն մասին, որ Վիլֆրիդ Բոնին Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել: Ակնկալվում է, որ նա հինգշաբթի օրվանից կսկսի մարզվել իր նոր թիմի հետ և կկարողանա մասնակցել շաբաթ կայանալիք ընկերական հանդիպմանը «Ռիդինգի» դեմ,- ասվում է «Սոունսիի» պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, անցած մրցաշրջանում Բոնին 30 խաղում 31 գոլ է խփել: Նոր մրցաշրջանում Վիլֆրիդը «Սուոնսիի» հետ կմասնակցի Եվրոպա Լիգային:

Հետաքրքիր փաստեր