• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բորինին իր ապագան կապում է «Լիվերպուլի» հետ

Ֆաբիո Բորինի«Սանդերլենդի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ իր ապագան կապում է միայն «Լիվերպուլի» հետ:

Բորինիի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին» և նա ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով է հանդես գալիս «Սանդերլենդում»: Կիրակի օրը «Նյուքասլի» դեմ խաղում 22-ամյա իտալացու խփած գոլը «կատուներին» հաղթանակ պարգևեց՝ ընդ որում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակը:

Չնայած «Լիվերպուլում» բարդ մեկնարկին, Բորինին հուսով է, որ դեռ հնարավորություն կունենա հանդես գալ «Էնֆիլդում»:

-«Լիվերպուլում» կազմի մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Ես շարունակում եմ լինել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, և այստեղ եմ նրա համար, որ այս պահին «Լիվերպուլում» տեղ չունեմ: Սակայն իմ արմատները դեռ «Էնֆիլդում» են: Հուսով եմ կվերադառնամ այնտեղ,- Rete Sport-ին հայտնել է Բորինին: