• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը համոզված է, որ Ստերլինգը նոր պայմանագիր կստորագրի

Ռոջերս և Ստերլինգ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերթական անգամ իր վստահությունն է հայտնել, որ թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Ռոջերսը նաև լավ լուրեր է հայտնել Լուկաս Լեյվայի մասին:

Արդեն մի քանի շաբաթ է մերսիսայդյան ակումբը բանակցություններ է վարում 17-ամյա Ստերլինգի հետ, ով այս ամիս իր նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում: Ռոջերսը չի կասկածում, որ Ստերլինգը իր կարիերան կշարունակի «Լիվերպուլում»:

-Ռահիմի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը կառուցողական է: Կողմերը իրար լավ են հասկանում և մոտակա օրերին կկարողանան համաձայնության գալ,- ասել է Ռոջերսը:

Ռոջերսը նաև հայտնել է, որ թիմի բրազիլիացի կիսապաշտպան Լուկաս Լեյվան գործնականում ավարտել է ապաքինումը և այժմ կարող է մասնակցել թիմի խաղերին: Սպասվում է, որ Լուկասը կմասնակցի «Սաութհեպտոնի» դեմ խաղին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր