• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսին բարձրակարգ ֆուտբոլիստներ են պետք

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կիրակի կայացած «Սուոնսի» – «Լիվերպուլ» խաղից հետո հերթական անգամ նշել է, որ պատրաստվում են հունվարին նոր ֆունտբոլիստներ գնել: Մարզիչը չի պատրաստվում պարզապես անհրաժեշտ դիրքերի ֆուտբոլիստներ գնել, նրան պետք են բարձրակարգ խաղացողներ:

Ոչ-ոքի արդյունքը «Սուոնսիի» հետ նշանակում է, որ Ռոջերսը ոչ միայն չկարողացավ շրջանցել իր նախկին ակումբին, այլ նաև շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:

Վիճակը շտկելու համար Ռոջերսին պատք են բարձրակարգ ֆուտբոլիստներ:

-Մենք ցանկանում ենք հունվարին բարձրակարգ ֆուտբոլիստներ ձեռք բերել: Ակումբի ղեկավարությունը այդ հարցում ինձ աջակցում է,- ասել է Ռոջերսը:

Բրիտանական թերթերը գրում են նաև այն մասին, որ «Լիվերպուլի» սկաուտները ակտիվորեն հետևում են Դորտմունդի «Բորուսսիայի» վինգեր Քևին Գրոսկրոյցին: Նրանք ներկա են եղել Չեմպիոնների Լիգայի «Այաքս» -«Բորուսսիա» խաղին: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 8 մլն ֆունտ է: Գերմանիայի հավաքականի 24-ամյա խաղացողը իր խաղամակարդակով նման է Նուրի Շահինին, ով վարձավճարով հանդես է գալիս մերսիսայդյան ակումբում: Goal