• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Մտածում ենք միայն առաջիկա խաղի մասին»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր թիմի առաջնային նպատակը ոչ թե տիտղոս նվաճելն է, այլ ամեն հաջորդ խաղում հաղթանակի հասնելը:

Նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լիվերպուլը» դարձավ չեմպիոնության համար պայքարի ֆավորիտներից մեկը: «Կարմիրներն» այժմ փառահեղ ֆուտբոլ են ցուցադրում, ինչի շնորհիվ այժմ զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Ռոջերսի սաներն առջևում դեռ 9 խաղ ունեն, սակայն Բրենդանը մտածում է միայն «Քարդիֆի» դեմ առաջիկա խաղի մասին:

-Մենք կենտրոնացած ենք «Քարդիֆի» դեմ խաղի վրա: Մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղում և լավ արդյունքների ենք հասել, սակայն այժմ մտածում ենք միայն առաջիկա խաղի մասին: Առջևում շատ ծանր խաղեր են սպասվում: Հեշտ չի լինելու նաև «Քարդիֆի» դեմ խաղում,- ասել է Ռոջերսը: Sky Sports