• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Սթարիջը լավ մարզավիճակում է»

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ուրախ է հայտնել, որ հարձակվող Դանիել Սթարիջը պատրաստ կլինի մրցաշրջանի մեկնարկին:

-Ի ուրախություն մեզ, Սթարիջն արդեն թիմի հետ անցկացրել է առաջին մարզումը, և, իմ կարծիքով, լավ մարզավիճակում է: Իհարկե վնասվածքը նրան շատ խանգարեց, սակայն Դանիելը` բժշկական շտաբի օգնությամբ, կարողացավ հաղթահարել ամենը:

Նա ամբողջ մինչմրցաշրջանային նախապատրաստությունը բաց թողեց, սակայն, հաշվի առնելով նրա ներուժը, արագությունը և փորձառությունը, մենք նրան հարձակման գծում ենք տեսնում:

Դեռևս ամեն ինչ մրցաշրջանի մեկնարկից առաջ լավ է դասավորվում մեզ համար,- ասել է Ռոջերսը:

Հիշեցնենք, որ մայիսին ֆուտբոլիստը կոճամկանի վնասվածք էր ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում: Ավելի վաղ նշվում էր, որ Սթարիջը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը: