• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Ստերլինգը կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը»

Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ Ռահիմ Ստերլինգը եթե շարունակի լավ հանդես գալ ակումբում, ապա կարող է Անգլիայի հավաքականի հետ մեկնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո Ստերլինգը կարողացավ վերադառնալ թիմի հիմնական կազմ: Վերջին 4 խաղերի ընթացքում Ռահիմը 3 գոլ է խփել և կատարել է 1 գոլային փոխանցում:

-Նա ունի բոլոր հնարավորությունները մասնակցելու աշխարհի առաջնությանը: Նա իրեն լավ դրսևորեց երիտասարդական հավաքականում, և ես կարծում եմ, որ «Լիվերպուլն» այն ակումբն է, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստները կարող են աճել և դա օգուտ կբերի ինչպես ակումբին, այնպես էլ հավաքականին,- ասել է Ռոջերսը: The Guardian