• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Ստերլինգը հոգնել է»

Բրենդան Ռոջերս և Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ վինգեր Ռահիմ Ստերլինգը հոգնել է ֆիզիկապես և հոգեպես:

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և իր նորամուտը նշեց նաև Անգլիայի ազգային հավաքականում: Այս ծանրաբեռնվածությունն անհետք չմնաց, և այժմ Ռահիմն այնքան էլ թարմ չէ:

-Այս Լիգան մեծ պահանջներ ունի ֆիզիկական պատրաստվածությունից, և ես այժմ հոգնածություն եմ նկատում նրա ոտքերում՝ համեմատած այն ժամանակների հետ, երբ նա կարող էր առաջ գնալ և անցնել մրցակցին:

Այս Լիգան սպառում է ֆիզիկապես և հոգեպես: Նույնիսկ փորձառու խաղացողներն են տառապում: Էլ չեմ խոսում մի երիտասարդի մասին, որը վերջերս է եկել այստեղ ակադեմիայից, ֆուտբոլ խաղացել և իր խաղով պայմանագիր վաստակել,- հայտնել է Ռոջերսը: Daily Express