• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գազիդիսը դրական է գնահատում տրանֆերային շուկայում «Արսենալի» կատարած աշխատանքը

«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը կարծում է, որ իր ակումբը շատ լավ է աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ամռանը «զինագործները» թարմացրին տրանսֆերային սեփական ռեկորդը՝ «Լիոնից» գնելով Ալեքսանդր Լակազետին, ինչպես նաև պայմանագիր ստորագրեցին ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Սեադ Կոլաշինացի հետ։

Այդ ամենով հանդերձ՝ «Արսենալը» կարողացավ մեկ տարվա պայմանագրի ժամկետ ունեցող ֆուտբոլիստներից վաճառել միայն Ալեքս Օքսլեյդ֊Չեմբերլենին, որի տրանսֆերային արժեքը բոնուսներով կարող է հասնել 40 մլն ֆունտ։

Լոնդոնյան ակումբը հնարավոր է հաջորդ ամռանն առանց որևէ փոխհատուցման զրկվի Մեսութ Օզիլից, Ջեք Ուիլշերից և Ալեքսիս Սանչեսից, սակայն Գազիդիսին գոհացնում է «Արսենալի» կատարած աշխատանքը։

-Գնահատելով արդեն փակված տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր ակտիվությունը՝ կարող ենք ասել, որ մեզ հերթական անգամ հաջողվեց բարձրացնել կազմի որակը։ Արդյունքները գեղեկացնում են ամեն ինչ։ «Լիվերպուլի» դեմ դրական խաղը տրանսֆերային պատուհանն էլ ավելի կգեղեցկացներ։

Մենք վատ սկսեցինք մրցաշրջանը, սակայն ունենք բարձր կարգ, որպեսզի փոխենք իրավիճակը և պայքարենք տիտղոսի համար,֊ ասել է Գազիդիսը։ Daily Star

Հետաքրքիր փաստեր