• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գազիդիս․ «Արսենալը» պատրաստ է ընդունել և աջակցել հոմոսեքսուալներին»

Իվան Գազիդիս«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը միանգամայն վստահ է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Պրեմիեր Լիգայում կհայտնվեն ֆուտբոլիստներ, ովքեր չեն թաքցնի իրենց հոմոսեքսուալ կողմնորոշումը։

«Էվերթոնի» և «Վեստ Հեմի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Հիցլշպերգերը վերջերս խոսոտովանեց իր այդ կողմորոշման մասին, սակայն դա արեց ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո։ Պրեմիեր Լիգայի ներկայս ֆուտբոլիստներից առայժմ ոչ մեկը չի բացահայտվել, սակայն խոսակցություններ կան, որ այդպսի ֆուտբոլիստ կա անգամ Անգլիայի հավաքականում։

Լոնդոնյան ակումբի ղեկավարը վստահ է, որ որոշ ժամանակ անց ֆուտբոլիստները չեն թաքցնի իրենց կողմնորոշումները։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

-Ես միանգամայն վստահ եմ, որ հինգ տարի հետո մենք Պրեմիեր Լիգայում կտեսնենք ֆուտբոլիստների, ովքեր բացահայտ կասեն, որ իրենք գեյ են։ Դա ոչ մի խնդիր չի առաջացնի։ Ֆուտբոլիստները պատրաստ են ընդունել և աջակցել նման մարդկանց, ուստի զարմանալի է, թե ինչու մինչ այժմ նման բան չի եղել։

Սպորտը շատ հետաքրքիր միջավայր է։ Այստեղ անհավանական մեծ է մրցակցությունը և եթե դու քեզ փակում ես հանրության որոշ շերտերի համար, ապա դու պարտվում ես մրցակցությունում։ Մենք որպես ակումբ պատասխանատվություն ենք վերցնում, որպեսզի բացահայտ հայտնենք մեր արժեքների մասին։ «Արսենալը» բոլորի համար է,-  ԼԳԲՏ-ի «Հպարտություն և նապապաշարմունքներ» ֆորումում հայտնել է «Արսենալի» ղեկավարը։

Ավելի վաղ ԼԳԲՏ-ին իր աջակցության մասին հայտնել էր նաև «Արսենալի» պաշտոնական կայքը։

Arsenal

Հետաքրքիր փաստեր