• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլ․ «Տոտտենհեմն» ընդմիշտ կմնա իմ սրտում»

Գարեթ Բեյլ«Ռեալ Մադրիդի» նորեկ Գարեթ Բեյլը Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է իր նախկին ակումբի հանդեպ ունեցած զգացմունքների մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը «արքայական ակումբ» տեղափոխվեց «Տոտտենհեմից»:

-Երկրպագուներն ուղղակի աննկարագրելի էին: Նրանք ինձ երկրպագում էին անգամ վատ պահերի, անգամ այն դեպքում, երբ ինձ մոտ ինչ որ բան չէր ստացվում, նրանք երբեք չկորցրեցին իմ հանդեպ հավատը։ Երբեք չեմ մոռանա «Ուայթ Հարթ Լեյնի» այն խաղերը, երբ տրիբունաները վանկարկում էին իմ անունը:

«Տոտտենհեմը» և նրա երկրպագուներն ընդմիշտ կմնան իմ սրտում: Հուսով եմ, որ նրանք կհասկանան ինձ և կընդունեն իմ այս որոշումը,- ասել է Բեյլը:

Հետաքրքիր փաստեր