• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բերրի. «Սիթիից» հեռանալու որոշումն իմն էր»

Գարեթ Բերրի«Էվերթոնի» նորեկ Գարեթ Բերրին խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվելու որոշումն ինքն է կայացրել:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի փակման օրը մերսիսայդցիներին հաջողվեց վարձակալել Անգլիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպանին:

-Ինձ ոչ մեկ չի ստիպել հեռանալ: Ես ամեն օր մարզվել եմ առաջին թիմի հետ: Սակայն երբ հայտնի դարձավ ընկերական հանդիպումներում ֆուտբոլիստների ցանկը, իմ անունը չկար այնտեղ: Կարծում եմ, ճիշտ որոշում է թիմից հեռանալ, եթե առաջին թիմում խաղալու հնարավորություն չես ստանալու:

Չեմ կարծում, որ երջանիկ կլինեի պահեստայինների նստարանին նստելով, չխաղալով և աշխատավարձ ստանալով: Կարելի է կատակել և ասել, որ դա հեշտ կյանք է, սակայն մեծ մասամբ նման մարդիկ երջանիկ չեն:

Հոգեբանական առումով սա ինձ համար նոր սկիզբ կլինի: Ես գիտեմ, որ Պրեմիեր Լիգայում կրկին հանդես գալու հնարավորություն ունեմ,- Բերրիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Հետաքրքիր փաստեր