• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարետ Բերրին դաշտ է վերադառնում

Գարետ Բերրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրին առաջիկա օրերին կսկսի նորից մարզվել թիմի հետ: Նա հույս ունի մասնակցել Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպմանը՝ «Աստոն Վիլլայի» դեմ:

Բերրին բացակայում է փետրվարի սկզբից՝ «Սաութհեմպտոնի» հետ խաղից հետո, որում «քաղաքայինները» պարտվեցին 3:1 հաշվով: Այս ամբողջ ընթացքում Գարետը վերականգնողական կուրս էր անցնում կոճի վնասվածքի պատճառով:

Սակայն այժմ կիսապաշտպանը լավ է զգում և պատրաստ է վերսկսել մարզումները ընդհանուր թիմի հետ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա երկուշաբթի օրը ֆուտբոլիստը կխաղա իր նախկին ակումբի դեմ:

The Telegraph պարբերականի հաղորդմամբ Բերրիի ապագան «Սիթիում» հարցականի տակ է: Նրա պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը, սակայն կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անձամբ Բերրիին համարում է թիմի առանցքային խաղացողներից մեկը: Հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը և Ջեք Ռոդվելի վերադարձը՝ կասկածի տակ են դնում Գարետի մնալը Մանչեսթերում:

Հետաքրքիր փաստեր