• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարետ Բերրին ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Սիթիի» հետ

Գարետ Բերրի«Մանչեսթեր Սիթիի» 32-ամյա կիսապաշտպան Գարետ Բերրին խոստովանել է, որ ուրախ կլիներ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Մեկ տարի անց կլրանա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը: Նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Աստոն Վիլլայից» 2009 թվականին: Բերրին թիմի կարևոր խաղացողներից է: «Քաղաքայինների» հետ նա հաղթել է Անգլիայի գավաթում և Պրեմիեր Լիգայում:

Խաղացողը երջանիկ է «Սիթիում» և չի ցանկանում հեռանալ:

-Երջանիկ եմ այստեղ և արդեն հարմարվել եմ այս վայրին: 12 տարի խաղացել եմ «Աստոն Վիլլայում» և արդեն չորս տարի այստեղ: Հետևաբար, ես այն մարդկանցից չեմ, որոնք սիրում են տեղափոխություններ: Կցանկանայի մնալ այստեղ առավելագույնս երկար: Որպեսզի ֆուտբոլիստն իրեն զգա ինչպես տանը և շատ հարմարավետ, ապա հիմնականում պահանջվում է կանոնավոր խաղալ:

Բախտս բերել է, որ ես այսքան շատ հանդիպումների եմ մասնակցել ընթացիկ մրցաշրջանում: Դա է գլխավոր պատճառը, թե ինչու երջանիկ կլինեի մնալ այստեղ: Վստահ եմ, որ որոշումը կկայացվի ամռանը,- հայտնել է Բերրին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր