• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Նևիլն Օզիլի վատ մարզավիճակի համար մեղադրում է Վենգերին

Գարի Նևիլ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերն է մեղավոր, որ այժմ վատ մարզավիճակում է Մեսութ Օզիլը:

Օզիլը հիանալի սկսեց իր կարիերան Անգլիայում, սակայն աստիճանաբար նրա խաղը վատացավ և վերջին շաբաթների ընթացքում գերմանացին խաղադաշտում պարզապես աննկատ է մնում: Բացի դա, «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Օզիլիը վնասվածք ստացավ և ապաքինման համար կպահանջվի մոտ 1 ամիս:

-Եթե համեմատենք մրցաշրջանի մեկնարկի հետ, ապա ակնհայտ է, որ նրա մոտ հետընթաց է: նա այս պահին հոգեբանական դժվարություններ ունի: Վենգերը կարող էր ծննդյան տոներից հետո նրան հանգստի հնարավորություն տալ: Օրինակ Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ այդ հանգիստը,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: