• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գիբսը, Վերմալենը, և հնարավոր է նաև Կոսելնին չմասնակցեն «Սանդերլենդի» դեմ խաղին

Թոմաս Վերմալեն«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը չի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին վնասվածքի պատճառով:

«Զինագործների» ավագ Վերմալենին դեռ անհանգստացնում է կոճը, և բելգիացու կորուստը կարող է մեծ խնդիր դառնալ Վենգերի թիմի համար: Չէ՞ որ Ֆրանսիայի ազգային հավաքականից սրունքի մկանների վնասվածքով է վերադարձել և նրա փոխարինող Լորան Կոսելնին:

Ինչպես հայտնում է Goal պարբերականը, Վենգերն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Վերմալենը հաստատ չի մասնակցելու առաջիկա խաղին, իսկ Կոսելնիի մասնակցության հարցը կորոշվի վերջին րոպեին: Լորանի նախնական հետազոտության արդյունքները հուսադրող են:

Բացի այդ, «Արսենալի» հիվանդանոցում է դեռ գտնվում ձախ պաշտպան Կիերան Գիբսը, որը կարող է բաց թողնել երկու ամիս: Իսկ ահա Աարոն Ռեմսին և Ֆրանսիս Կոկլենը պետք է ժամանակին ապաքինվեն: