• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գիգզը կցանկանար Սանեին տեսնել «Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզը կարծում է, որ իր նախկին ակումբը պետք է պայմանագիր ստորագրել Լերոյ Սանեի հետ, որն այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Սանեն բարձրացավ խաղային մի նոր մակարդակի՝ Պրեմիեր Լիգայում խփելով արդեն 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։  Գիգզը հիասթափված է, որ գերմանացին բաժին հասավ ոչ թե «Յունայթեդին», այլ «Սիթիին»։

-Ընթացիկ մրցաշրջանում Սանեի մոտ ստացվում է բացարձակապես ամեն ինչ, սակայն, ցավոք նա հանդես է գալիս մանչեսթերյան այլ ակումբում։

Երբ «Սիթին» կորցնում է գնդակը, նա թիմին ստիպում է գնալ պրեսինգի։ Բացի այդ, նա փոխանցումների համար ճիշտ ժամանակն է գտնում և դառնում է գոլերի հեղինակ,֊ ասել է Գիգզը։ ITV