• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գոմիսը չի տեղափոխվի «Նյուքասլ»

Բաֆետիմբի Գոմիս«Նյուքասլը» դադարեցրել է բանակցությունները «Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսին գնելու համար և որոշել է ուշադրությունը կենտրոնացնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիի վրա:

Անցած շաբաթ «կաչաղակները» 6.9 մլն ֆունտ առաջարկեցին Գոմիսի համար: Սակայն, ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիոնն» ավելի մեծ գումար է պահանջում 27-ամյա Գոմիսի համար, ինչի պատճառով էլ «Նյուքասլը» նախընտրել է ավարտել բանակցությունները:

Այժմ «կաչաղակները» իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Ռեմիի վրա, ում ավելի վաղ ցանկանում էին վարձակալել: Ալան Պարդյուի թիմի հարձակման գիծն ուժեղացման կարիք ունի, քանի որ այստեղ այդ դիրքում կարող են խաղալ միայն Շոլա Ամեոբին և Պապիս Սիսեն: