• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գոնսալո Իգուաինը և Ժուլիո Սեզարը հաջորդ շաբաթ կմիանան «Արսենալին»

Ժուլիո Սեզար«Արսենալը» հուսով է՝ հաջորդ շաբաթ ավարտին հասցնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարի և «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերները:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «զինագործները» գործնականում համաձայնեցրել են Բրազիլիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերը և այժմ միայն սպասում են, որ Սեզարն ավարտի իր ելույթները Կոնֆեդերացիաների գավաթում:

Այժմ 33-ամյա դարպասապահի համար պայքարին միացել է նաև «Ռոման», սակայն «Արսենալը» հուսով է տեղափոխությունն ավարտին հասցնել հաջորդ շաբաթ: Հաղորդվում է, որ Սեզարն իրեն շատ լավ է զգում Լոնդոնում և չի ցանկանում վերադառնալ Իտալիա:

Գոնսալո Իգուաին

Միաժամանակ մոտակա օրերին «Արսենալը» պայմանագիր կստորագրի Գոնսալո Իգուաինի հետ: «Ռեալի» նոր մարզիչ Կարլո Անչելոտին թույլատրել է վաճառել արգենտինացի ֆուտբոլիստին:

Բացի այդ, հաղորդվում է, որ «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի և «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի տեղափոխությունն «Արսենալ» քիչ հավանական է: Խոչընդոտներից կարևորը ֆինանսական խնդիրներն են: