• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գործակալ. «Բենզեման չի տեղափոխվի «Արսենալ»

Կարիմ Բենզեմա«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը բացառել է իր հաճախորդի տեղափոխությունն «Արսենալ»:

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին, և դա կարող է «Արսենալին» հնարավորություն տալ ձեռք բերել Բենզեմային:

Համաձայն BBC-ի, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 40 մլն եվրո կառաջարկի իր հայրենակցի համար: Սակայն Կարիմը ոչ միայն որևէ տեղ չի տեղափոխվի, այլև պատրաստվում է երկարաձգել իր պայմանագիրը «Ռեալի» հետ:

-Մենք չենք կարող լուրերի դեմ կռվել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Կարիմը չի տեղափոխվում «Արսենալ»: Որևէ բանակցություններ այս հարցի շուրջ երբևէ չեն եղել:

Գարեթ Բեյլի ժամանումը «Ռեալ Մադրիդ» Կարիմի համար սպառնալիք չէ, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն և Բեյլն ընդունակ են խաղալ եզրերում, իսկ Բենզեման կգործի կենտրոնում:

Մենք աշխատում ենք պայմանագիրը երեք տարով երկարաձգելու ուղղությամբ: Բանակցությունները հանգիստ են ընթանում, առանց որևէ վերջնաժամկետի: Կարիմն ընդհանրապես կարող է իր կարիերան ավարտել «Ռեալում»` իր երազանքների ակումբում,- գործակալ Կարիմ Ջազարիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր