• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գործակալ. «Մինյոլեն ուզում է հեռանալ «Սանդերլենդից»

Սիմոն ՄինյոլեԲելգիայի հավաքականի և «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է ավելի ուժեղ ակումբ տեղափոխվել:

Ակնհայտ է, որ «կատուները» չեն ցանկանում կորցնել իրենց առաջին համարին և պատրաստ են նոր պայմանագիր առաջարկել նրան: Սակայն գործակալը չի կարծում, որ 24-ամյա բելգիացին երկար կմնա «Սթեյդիում օֆ Լայթում»:

-Կարծում եմ, որ քիչ հավանական է, որ նա նոր պայմանագիր կստորագրի: Ակնհայտ է, որ Սիմոնը հասել է այն կետին, որ ցանկանում է նոր մակարդակի անցնել: Նա շատ  հավակնոտ է, և ցանկանում է մասնակցել հաջորդ տարի տեղի ունեցող աշխարհի առաջնությանը Բրազիլիայում:

Լավ է, որ «Սանդերլենդը» դուրս չմնաց Պրեմիեր Լիգայից, սա ֆանտաստիկ ակումբ է, որտեղ Մինյոլեն 3 հրաշալի տարիներ անցկացրեց: Բայց, հնարավոր է, եկել է ժամանակն ավելի բարձր մակարդակի ակումբ տեղափոխվելու, որը հավակնում է եվրոգավաթներին մասնակցելուն,- հայտնել է գործակալ Նիկո Վայսեն Sunderland Echo-ի հետ ունեցած հարցազրույցում:

Լուրերի համաձայն Մինյոլեի ծառայություննրով հետաքրքրված են «Արսենալը»,  «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետաքրքիր փաստեր