• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գործարքն ավարտին հասցնելու համար Ֆրանկո Բալդինին մեկնել է Մադրիդ

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին մեկնել է Մադրիդ, որպեսզի «Ռեալի» հետ ավարտին հասցնի թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը:

Լոնդոնյան ակումբը տրանսֆերային հարթակում իր գործը կատարելուց և Վիլլիանի տեղափոխությունը գործնականում համաձայնեցնելուց հետո վերադարձավ Բեյլի տրանսֆերին: Ակումբի սպորտային տնօրենն արդեն Մադրիդում է:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Ռեալի» ղեկավարությունը հուսով է, որ բանակցությունների վերջանական փուլը հարթ կընթանա և մոտակա օրերին Բեյլը կտեղափոխվի «արքայական ակումբ»:

Հաղորդվում է, որ Բալդինին Վիլլիանին գնելուց և Բեյլին վաճառելու հետո չի ավարտի իր գործը տրանսֆերային շուկայում: Իտալացի մասնագետը փորձում է «Տոտտենհեմ» բերել «Ռոմայի» ֆուտբոլիստներ Միրալեմ Պյանիչին և Էրիկ Լամելային:

Հետաքրքիր փաստեր