• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Պոյետ. «Առանց Սուարեսի «Լիվերպուլը» կլիներ աղյուսակի միջին հատվածում»

Գուս Պոյետ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը կարծում է, որ «Լիվերպուլն» առանց իր առաջատար Լուիս Սուարեսի տեղ կզբաղեցներ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միջին հատվածում:

Այսօր երեկոյան Պոյետի սաներն «Էնֆիլդում» կմրցեն չեմպիոնության համար պայքարող թիմերից մեկի դեմ: «Լիվերպուլն» առաջնության ամենաարդյունավետ թիմն է, իսկ Սուարեսը՝ 28 գոլով՝ առաջնության լավագույն ռմբարկուն:

-Ես զարմացած չեմ: Նրանք չեմպիոնության լավ հնարավորություն ունեն: Սակայն առանց Սուարեսի նրանք կգտնվեին աղյուսակի միջին հատվածում: Խնդիրն այն չէ, թե նրանք ինչպես են խաղում կամ ինչպես են պաշտպանվում: Խնդիրն այն է, որ նրանք ունեն մի ֆուտբոլիստ, ով այս մրցաշրջանում լավագույնն է,- Պոյետի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: