• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուտիերեսը նախապատվությունը տալիս է Պրեմիեր Լիգային

Խոնաս Գուտիերես«Նյուքասլի» կիսապաշտպան Խոնաս Գուտիերեսը վստահ է, որ իր թիմի համար ավելի կարևոր է պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում, քան հաջողության հասնել Եվրոպա Լիգայում:

Այս հինգշաբթի «կաչաղակներին» սպասվում է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը Մախաչկալայի «Անժիի» հետ: «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն վերջերս ակնարկեց, որ այս առաջնության հետ մեծ հույսեր ունի:

Միևնույն ժամանակ թիմը դեռ չի ապահովել իր տեղը անգլիական առաջնությունում: Ըստ Գուտիերեսի՝ առաջնայինը «Նյուքասլի» համար պետք է մնա Պրեմիեր Լիգան:

-Մրցաշրջանի սկզբում մեր գլխավոր առաջնությունը Պրեմիեր Լիգան էր: Եվրոպայի Լիգան լավ առաջնություն է մեզ համար, սակայն մեզ համար առաջնայինը մնում է Պրեմիեր Լիգան:

Մենք պետք է մտածենք յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին և միավորներ հավաքենք, որպեսզի ավելի հարմարավետ զգանք մրցաշրջանի մնացած հատվածում:

Հարցրեք «Նյուքասլի» երկրպագուներին, թե որն են նրանք ամենաշատը ցանկանում. «Հաղթել Եվրոպա Լիգա՞ն, թե՞ պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում»: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է,- հայտնել է Գուտիերեսը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր