• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գրացիանո Պելեն լքեց «Սաութհեմպտոնը»

Գրացիանո Պոլե«Սաութհեմպտոնի» հարձակվող Գրացիանո Պելեն ավարտեց իր տեղափոխությունը չինական «Շանդուն Լունեն» ակումբ։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը «Սեյնթ Մերիում» էր վերջին երկու տարում, որի ընթացքում մասնակցել է 81 խաղի՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Սակայն «սրբերի» հետ Գրացիանոյի պայմանագրի լրանալուն մնացել էր 12 ամիս և ակումբը որոշեց վաճառել նրան։

30-ամյա Պելեի անունը կապվում էր «Էվերթոնի» հետ, որի ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանը իտալացու հետ աշխատել է «Սաութհեմպտոնում»։ Նրան ցանկանում էր գնել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, սակայն Գրացիանոն նախընտրեց առավել շահավետ տարբերակը։

Ինչպես հայտնում է, Evening Standard֊ը, Պելեի վաճառքից «սրբերը» ստացել են 13 մլն ֆունտ՝ 4 մլն֊ով ավել, քան նրա համար 2 տարի առաջ վճարեցին «Ֆեյենորդին»։

«Շանդուն Լունենում» Պելեի թիմակիցը կդառնա սենեգալցի Պապիս Սիսեն, ով նախորդ շաբաթ ավարտեց իր տեղափոխությունը «Նյուքասլից»։ Ավելացնենք, որ Պելեն այս ամառը «Սաութհեմպտոնի» երրորդ կորուստն է Վիկտոր Վանյամայից և Սադիո Մանեից հետո։

Հետաքրքիր փաստեր