• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Ագգեր․ «Չեմ պատրաստվում տեղափոխվել «Նապոլի»

Դանիել Ագգեր«Լիվերպուլի» կիսապաշտպան Դանիել Ագգերը հերթական անգամ հայտնել է մերսիսայդյան ակումբում մնալու իր ցանկության մասին:

Վերջին շրջանում խոսվում է, որ Ագգերը կարող է կարիերան շարունակել իր նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գլխավորած «Նապոլիում», սակայն դանիացի պաշտպանը հերթական անգամ հերքել է այդ լուրերը:

-Հասկանում եմ, թե ինչքան հեշտ է դառնալ տարբեր խոսակցությունների օբյեկտ, սակայն ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ շարունակել իմ ելույթները «Լիվերպուլում»:

Բենիտեսն ինձ համար օտար չէ, մենք լավ հարաբերություններ ունենք, սակայն ես չեմ պատրաստվում տեղափոխվել «Նապոլի»: Ես ցանկանում եմ «Լիվերպուլի» հետ տիտղոսներ նվաճել, և այդ նպատակից չեմ հրաժարվի անգամ «Բարսելոնայի» առաջարկի դեպքում,- Ագգերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր