• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանիել Կարրիսու. «Ռեդինգի» մասին իմացել եմ համացանցից»

Դանիել Կարրիսու«Ռեդինգի» նորեկ Դանիել Կարրիսուն խոստովանել է, որ մինչ այս ակումբ տեղափոխվելը ոչինչ չգիտեր «Ռեդինգի» մասին: Նա ստիպված է եղել համացանցով փնտրել տեղեկատվություն այս ակումբի մասին:

Վերջերս է «Ռեդինգը» հայտնել, որ ձեռք է բերել «Սպորտինգի» ավագին 600 հազար ֆունտով: Կարրիսուն խոստովանում է, որ երկար ժամանակ է` հիանում է Պրեմիեր Լիգայով, սակայն իր նոր ակումբի մասին գործնականում ոչինչ չգիտեր:

-Երբ իմացա «Ռեդինգի» հետաքրքրության մասին, ստիպված էի համացանցում փնտրել տեղեկատվություն քաղաքի և ակումբի մասին:

Ես իմացա, թե որտեղ է գտնվում Ռեդինգ քաղաքը: Այն մոտ է Լոնդոնին և օդանավակայան Հիտրոուին: Սա ինձ շատ դուր եկավ:

Այժմ ես ուսումնասիրում եմ այս վայրը: Տեղական մթնոլորտն ինձ դուր է գալիս:

Կարրիսուն նշել է նաև, որ հաճույքով է տեղափոխվել Անգլիա:

-Երբ մեկ ամիս առաջ իմացա «Ռեդինգի» առաջարկի մասին, ցանկացա արագ իրականացնել իմ տեղափոխությունը: Ես միշտ երազել եմ հանդես գալ Պրեմիեր Լիգայում,- ասել է նա: Goal