• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դաունինգը հայտնվել է «Վեստ Հեմի» ուշադրության կենտրոնում

Ստյուարտ Դաունինգ«Վեստ Հեմը» մտածում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգին գնելու համար առաջարկ ներկայացնելու մասին:

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ  Քենի Դալգլիշը ձեռք էր բերել Դաունինգին 2011թ-ին «Աստոն Վիլլայից» 20 մլն ֆունտով: Երկար ժամանակ Ստյուարտը չէր կարողանում իրեն դրսևորել և միայն անցած մրցաշրջանի միջնամասում սկսեց որոշակի ակտիվություն ցուցաբերել:

Ինչպես հայտնում է BBC-ն, Անգլիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված է «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը, սակայն Ստյուարտի հարցով բանակցություններ սկսելու համար դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Լուրերի համաձայն, Դաունինգը լոնդոնյան ակումբի տրանսֆերային նպատակներից մեկն է հանդիսանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամռանը «Վեստ Հեմը» «Լիվերպուլից» ձեռք բերեց Էնդի Քերոլին 15 մլն ֆունտի դիմաց: Դաունինգի հարցում կարելի է ենթադրել, որ «կարմիրներին» չի հաջողվի ստանալ անգամ այն գումարի կեսը, որոնք ծախսվել են ֆուտբոլիստին ձեռք բերելու ժամանակ: