• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզին գնելու համար «Բարսելոնան» պատրաստ է «Չելսիին» առաջարկել Սոնգին

Դավիդ Լուիզ«Բարսելոնան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին գնելու համար պատրաստ է «Չելսիին» առաջարկել իր կիսապաշտպան Ալեքս Սոնգին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Լուիզի համար «Բարսելոնան» պայքարում է «Բավարիայի» և ՊՍԺ-ի հետ: Կատալոնական ակումբը հուսով է, որ «Չելսիի» հետ բանակցությունները կարող են լավ ընթանալ, եթե գործարքին մաս դարձնեն Սոնգի տրանսֆերը:

Նախկինում «Բարսելոնան» Սոնգին առաջարկել էր «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լիվերպուլին», իսկ այժմ՝ «Չելսիին»: Ալեքսի կարևոր առավելությունը նրա փորձն է, որը կուտակել է «Արսենալում» հանդես եկած տարիներին:

Հավանական է, որ Մոուրինյոն կցանկանա գործարքին մասն դարձնել «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտվբոլիստ, օրինակ Ալեքսիս Սանչեսին: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կատալոնական ակումբն ինչքան շատ է ցանկանում իրականացնել Լուիզի տրանսֆերը:

Հետաքրքիր փաստեր