• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Սիլվան հավաքականից վնասվածքով է վերադառնում

Դավիդ Սիլվա«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան Իսպանիայի հավաքականում վնասվածք է ստացել և վերադառնում է ակումբ:

Իսպանական մամուլի տեղեկության համաձայն, 27-ամյա Սիլվան ծնկի հատվածում վնասվածք է ստացել: Այս վնասվածքը թույլ չի տա նրան մասնակցել երեքշաբթի երեկոյան կայանալիք Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղին:

Սիլվան բուժզննում է անցել, և պարզվել է, որ նա թեթևակի վնասել է մկանը: Բարդություններից խուսափելու համար հավաքականի բժշկական շտաբը որոշել է ֆուտբոլիստին ետ ուղարկել «Սիթի»: