• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Սիլվան չի խաղա «Բորուսիայի» դեմ և հնարավոր է բաց թողնի նաև մանչեսթերյան դերբին

Դավիդ Սիլվա«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղը «Բորուսիայի» հետ և հնարավոր է չապաքինվի մինչև մանչեսթերյան դերբին:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին չի ցուցադրում այն վառ խաղը, ինչով աչքի էր ընկնում անցած տարի, սակայն շարունակում է մնալ Մանչինիի թիմի առանցքային ֆուտբոլիստ: Եվրոպա Լիգայի ուղեգրի համար «քաղաքայինները» կխաղան առանց իրենց առաջատարի:

Իսկ կիրակի օրը «Սիթին» սեփական հարկի տակ կընդունի Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեծ է հավանականությունը, որ Սիլվան բաց կթողնի նաև այդ խաղը:

-Սիլվան մեզ հետ Դորտմունդ չժամանեց, քանի որ վնասել է ծունկը և այս պահին մենք չգիտենք՝ կկարողանա արդյոք ապաքինվել մինչև դերբին: Մենք հուսով ենք, սակայն մնում է միայն սպասել,- Դորտմունդում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մանչինին:

Հետաքրքիր փաստեր