• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեբյուշին կարող է բաց թողնել մինչև երեք ամիս

Մաթյո Դեբյուշի«Արսենալի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշին կոճի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք ամիս: «Զինագործների» նորեկն այդ վնասվածքն ստացել է Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ (2:2):

Երեքշաբթի օրը Չեմպիոնների Լիգայում «Բորուսիայի» դեմ խաղին Արսեն Վենգերը Դեբյուշիի փոխարեն դաշտ դուրս կբերի թիմի մեկ այլ նորեկ Կալում Չեմբերսին:

Եվ քանի որ Չեմբերսն ստիպված կլինի մոտ երեք ամիս խաղալ պաշտպանության աջ եզրում, «Արսենալի» մյուս պաշտպաններ Լորան Կոսելնին և Պեր Մերտեզակերը մնում են առանց փոխարինողի: Իհարկե, այդ դիրքում կարող է խաղալ նաև Նաչո Մոնրեալը, սակայն նա այժմ Կիերան Գիբսի բացակայության պատճառով զբաղեցնում է կիսապաշտպանության ձախ եզրը:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այս իրավիճակը Վենգերին կարող է ստիպել ուշադրություն դարձնել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների վրա: