• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեբյուշին պաշտոնապես տեղափոխվեց «Նյուքասլ»

Մաթյո Դեբյուշի«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է «Լիլլի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշիի տրանսֆերը: Ֆրանսիացու տրանսֆերը «կաչաղակների» համար արժեցել է 5 մլն ֆունտ:

Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար «Նյուքասլը» պայքարում էր դեռևս անցած ամառվանից:

Այսօր ֆուտբոլիստը 5.5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և վերցրել է 26 համարի մարզաշապիկը: Մաթյոն համարվում է «Լիլլի» մանկապատանեկան դպրոցի սանը, որում անցկացրել է ավելի քան 230 խաղ:

-Հիանալի զգացողություններ են: Այժմ ես հնարավորություն ունեմ խաղալ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Նյուքասլն» է, իսկ Անգլիայի Պրեմիեր Լիգան լավագույն առաջնությունն է աշխարհում,- ասել Դեբյուշին: