• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեյվ Ուիլանը խոստանում է կռիվ տալ «Արսենալի» դեմ

Դեյվ Ուիլան«Ուիգան Ատլետիկի» նախագահ Դեյվ Ուիլանը խոստանում է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում կռիվ տալ «Արսենալի» դեմ:

Կիրակի օրը Անգլիայի գործող գավաթակիրն իրական սենսացիայի հեղինակ դարձավ՝ հյուրընկալվելիս հաղթելով և պայքարից դուրս թողնելով «Մանչեսթեր Սիթիին» (1:2): «Ուիգանը» հաջորդ փուլում կհանդիպի ոչ պակաս մրցակցի՝ «Արսենալին»: Եթե մինչ այդ խաղը ֆավորիտները երկուսն էին, ապա այժմ միակ ֆավորիտը հենց «Արսենալն» է, քանի որ մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն «Շեֆիլդ Յունայթեդը» և «Հալլ Սիթին»:

-Նախորդ տարի «Մանչեսթեր Սիթին» ուրախացավ, որ եզրափակչում մեզ հետ է մրցելու: Նրանց թվում էր, թե արդեն նվաճել են գավաթը: Այս անգամ էլ էին նրանք ուրախ, որ մրցում են մեր, և ոչ թե «Արսենալի» կամ «Էվերթոնի» դեմ:

Սակայն մենք հաղթեցինք: Ուստի «Արսենալը» պետք է վստահ լինի, որ մենք կռիվ ենք տալու նաև կիսաեզրափակչում: Շատ քիչ ակումբների է հաջողվել երկրորդ տարին անընդմեջ նվաճել այս գավաթը: Մենք կիսաեզրափակչում ենք և վերադառնում ենք «Ուեմբլի»,- Ուիլանի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր