• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Խեայի փոխարեն «Յունայթեդը» պահանջում է Ռամոսին

Սերխիո Ռամոս«Մանչեսթեր Յունայթեդն» արձագանքել է Դավիդ Դե խեային գնելու «Ռեալի» առաջարկին, փոխարենը պահանջելով մադրիդցիների պաշտպան Սերխիո Ռամոսին:

«Ռեալի» հետ 29-ամյա Ռամոսի պայմանագրով իսպանացու տրանսֆերը ֆիքսվել է 128 մլն ֆունտ: Սակայն Սերխիոյի պայմանագիրը կլրանա 2017 թվականին, և ինչպես հայտնում է The Guardian-ը, «Յունայթեդը» հուսով է իջեցնել սահմանված գումարը:

Աղբյուրի հաղորդմամբ, Ռամոսին ստանալու համար «կարմիր սատանաները» մտադիր են օգտվել իրենց դարպասապահի հանդեպ ունեցած «Ռեալի» հետաքրքրություններից: Ինչպես գիտենք, Դե Խեան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Յունայթեդի» հետ և արդեն նայում է «Սանտյագո Բեռնաբեոյի» կողմը:

Հաղորդվում է, որ Դավիդի համար «արքայական ակումբի» առաջին առաջարկությունը կլինի 18 մլն եվրոյի սահմաններում: Հետո «Ռեալի» ներկայացուցիչները կմեկնեն Մանչեսթեր, որպեսզի ծանոթանան «Յունայթեդի» պահանջներին:

Եվ չնայած որ Մադրիդում վստահ են, որ կհաջողվի գնել 24-ամյա դարպասապահին, այժմ «Յունայթեդը» պայման է դրել. «ցանկանում եք գնել Դե Խեային, ապա մեզ տվեք Ռամոսին»:

Չի բացառվում Ռամոսի տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ», քանի որ նոր պայմանագրի հարցում փակուղի է մտել պաշտպանի և ակումբի բանակցությունները:

Հետաքրքիր փաստեր