• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Խեան կհեռացվի Իսպանիայի հավաքականից

Դավիդ դե ԽեաԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան ժամանակից շուտ կլքի իր երկրի հավաքականը և Ֆրանսիան։

Իսպանացի դարպասապահը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում, որի պատճառով կարող է բաց թողնել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։

Աղբյուրը լրացուցիչ ինֆորմացիա չի հայտնում, սակայն որոշ կայքեր նշում են, որ դեռ 2012 թվականին Դե Խեան ֆիզիկական ճնշման ներքո անչափահաս աղջկան ստիպել է սեռական հարաբերություն ունենալ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Նշվում է նաև նրա թիմակից Իկեր Մունյաինի անունը։

― ― ― ―

Ռուսական vesti.ru կայքը մանրամասներ է հայտնում, ըստ որի 4 տարի առաջ Դե Խեան աղջիկ է բերել հավաքական և վերջինիս ստիպել է սեքսով զբաղվել հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Անձամբ Դե Խեան չի բռնաբարել աղջկան, սակայն գլխավոր ճնշումը եղել է նրա կողմից։ Ռուսական կայքը հղում անելով El Confidencial֊ին՝ հայտնում է, որ պրոցեսին ակտիվ մասնակցություն է ունեցել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ով այն ժամանակ «Մալագայի» ֆուտբոլիստ էր։

Պաշտոնական հայտարարություն դեռ չկա։

_ _ _ _

Երևանի ժամանակով 21։00֊ին Դե Խեան արտահերթ ասուլիս տվեց, որտեղ հերքեց իր մասնակցությունը այդ սկանդալային պատմությանը և հայտնեց, որ գործով կզբաղվեն իր փաստաբանները։

Հետաքրքիր փաստեր