• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դիեգո Կոստան ճանաչվել է Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դիեգո Կոստա«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան Անգլիայում իր առաջին ամսվա ընթացքում ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Օգոստոս ամսվա լավագույն մարզիչը Գարի Մոնկն է՝ «Սուոնսի Սիթիից»:

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «կապույտների» կազմում մասնակցել է 3 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ: Այս պահին հենց Կոստան է գլխավորում առաջնության ռմբարկուների ցուցակը: «Ազնվականներն» ունեն 100% արդյունավետություն՝ երեք խաղ – երեք հաղթանակ:

Երեք խաղում նույնքան հաղթանակ է տարել նաև «Սուոնսի Սիթին», որի գլխավոր մարզչին էլ բաժին հասավ ամսվա լավագույն մարզչի կոչումը: Հատկանշական է, որ այս մրցաշրջանն առաջինն է Մոնկի մարզչական կարիերայում:

Ավելացնենք, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում էին նաև «Սուոնսիի» ֆուտբոլիստներ Գիլֆի Սիգուրդսոնը և Նաթան Դայերը, ինչպես նաև Դիեգո Կոստայի թիմակից Սեսկ Ֆաբրեգասը:

Գարի Մոնկ

Գարի Մոնկ