• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դիմիտար Բերբատովը տեղափոխվեց «Մոնակո»

Դիմիտար Բերբատով«Ֆուլհեմի» հարձակվող Դիմիտար Բերբատովը վարձավճարով տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», որտեղ կանցկացնի մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հաղորդում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը:

Լոնդոնցիները որոշեցին բաց թողնել 33-ամյա բուլղարացուն միայն այն բանից հետո, երբ ավարտին հասցրեցին «Օլիմպիակոսի» հարձակվող Կոստաս Միտրողլուի տեղափոխությունը:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Բերբատովը դարձել է 5 գոլի հեղինակ: Հունվարի սկզբին խոսվում էր, որ Բերբատովին ցանկանում է վերադարձնել «Տոտտենհեմը», որտեղ հանդես է եկել մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը: Սակայն Դիմիտարը Մոնակոն գերադասեց Լոնդոնից:

Ավելացնենք, որ Բերբատովի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Փաստացի ստացվում է, որ Բերբատովն այլևս չի վերադառնա «Քրեյվն Քոթեջ»:

Հետաքրքիր փաստեր