• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դիվոկ Օրիջին կտեղափոխվի «Լիվերպուլ»

Դիվոկ Օրիջի«Լիվերպուլը» շատ մոտ է «Լիլի» 19-ամյա հարձակվող Դիվոկ Օրիջիի տրանսֆերը ձեռք բերելուն: Սակայն հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը չի խաղա «Էնֆիլդում»:

Քենիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայք Օրիջիի որդին, ով ծնվել է Բելգիայում, նախընտրել է հանդես գալ եվրոպական այս երկրի ազգային հավաքականում: Օրիջի կրտսերը այս տարի է իր նորամուտը նշել հավաքականում և այժն Բելգիայի ազգային ընտրանու հետ մասնակցում է Բրազիլիայում ընթացող աշխարհի 2014-ի առաջնությանը:

ԱԱ2014-ի խմբային փուլում ռուսների դարպասը Օրիջիի խփած գոլն իր թիմի համար հաղթական դարձավ: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «կարմիրների» ղեկավարները Դիվոկին համարում են Եվրոպայի տաղանդավոր երիտասարդներից մեկը, և պատրաստ են նրա համար ֆրանսիական ակումբին վճարել 9.8 մլն ֆունտ:

Սպասվում է, որ Օրիջիի տրանսֆերը գնելուց հետո նա ևս մեկ մրցաշրջան կխաղա «Լիլում», այժմ արդեն վարձավճարով:

Հետաքրքիր փաստեր