• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դոմենեկ. «Լյորիսն ավելիին է արժանի, քան «Յունայթեդն» է»

Ուգո ԼյորիսՖրանսիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ռայմոն Դեմենեկը կարծում է, որ «Տոտտենհեմից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելն առաջ քայլ չի լինի դարպասապահ Ուգո Լյորիսի համար:

Ֆրանսիայի հավաքականի առաջին համարը հավանական է, որ «Օլդ Թրաֆորդում» փոխարինի Դավիդ Դե Խեային, ում ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»: Սակայն Դոմենեկը Լյորիսին խորհուրդ է տալիս ավելի բարձրակարգ ակումբ ընտրել:

-Ես չէ, որ պետք նրա փոխարեն որոշեմ, սակայն կարծում եմ, որ նա պետք է խաղա «Չելսիում», «Արսենալում» կամ «Մանչեսթեր Սիթիում», պետք է խաղա Չեմպիոնների Լիգայում: «Տոտտենհեմը» մեծ ակումբ է, սակայն լավագույն տարբերակներից չէ: «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց, սակայն ոչնչով չի տարբերվում «Տոտտենհեմից»: «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս Անգլիայի մեծագույն ակումբներից չէ:

Այժմ մեծագույն ակումբներն են «Արսենալը» և «Չելսին», իսկ «Սիթին» այդ ճանպարհին է: «Յունայթեդը» և «Տոտտենհեմը» նրանցից զգալի հետ են,- Դոմենեկի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր