• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դոուսոնը նորից կմերժի «ՔՊՌ»-ի առաջարկը

Մայքլ Դոուսոն«Տոտենհեմի» պաշտպան Մայքլ Դոուսոնը հայտնել է, որ պատրաստ է հունվարին նորից մերժել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջարկը, չնայած որ այնտեղ է իր նախկին մարզիչ Հարի Ռեդնապը:

Անցած ամառ «ռեյնջերները» համաձայնության էին եկել 29-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքի շուրջ, սակայն տեղափոխությունը տեղի չունեցավ հենց Մայքլի անհամաձայնության պատճառով:

Բրիտանական թերթերում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Հարի Ռեդնապը պատրաստվում է հունվարին ակումբ հրավիրել Մայքլ Դոուսոնին: Պաշտպանը ընթացիկ մրցաշրջանում տեղ չի գտնում թիմի մեկնարկային կազմում: Անցած կիրակի առաջին անգամ դաշտ դուրս եկավ հիմնական կազմում:

-Ես կմնամ «Տոտենհեմում»: Ես ինձ լավ եմ զգում այստեղ, չնայած դեռևս մարզիչը ինձ շատ չի վստահում: Անցած կիրակի «Վեստ Հեմի» դեմ մեկնարկային կազմում էի և աշխատեցի ամբողջ եռանդով, որպեսզի օգնեմ թիմին: Երբ ֆուտբոլիստը հնարավորություն է ստանում, պետք է անպայման այն օգտագործի,- ասել է Դոուսոնը: The Sun