• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դուդեկը Շեսնիին խորհուրդ է տվել հեռանալ «Արսենալից»

Վոյցեխ ՇեսնիԼեհաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յեժի Դուդեկը իր հայրենակից Վոյցեխ Շեսնիին խորհուրդ է տվել հանուն իր կարիերայի հեռանալ «Արսենալից»:

Հունվարի մեկից հետո Շեսնին կորցրել է տեղը «զինագործների» հիմնական կազմում: Այժմ Արսեն Վենգերը նախընտրում է վստահել Դավիդ Օսպինային:

Խաղային պրակտիկայի բացակայության պատճառով Շեսնին կարող է կորցնել տեղը նաև իր երկրի ազգային հավաքականում: Դուդեկը, ով նախկինում պաշտպանել է «Լիվերպուլի» գույները, 24-ամյա Շեսնիին խորհուրդ է տվել փոխել ակումբը:

-Իրավիճակը լուրջ է: Բարեբախտաբար մենք երկու այլ դարպասապահներ ունենք, ովքեր կարող են բարձր մակարդակով պաշտպանել դարպասը: Լուկաշ Ֆաբիանսկին լավ մարզավիճակում է, իսկ Արթուր Բորուցը մեծ փորձ ունի: Կարծում եմ՝ մարզիչն ընտրությունը կկատարի վերջին րոպեին:

Իռլանդիայի դեմ խաղում Շեսնիի խաղալու շանսերն ամենից քիչն են: Նրա փոխարեն ես կմտածեի ակումբը փոխելու մասին: Դուք կարող եք տեսնել, որ Արսեն Վենգերի ընտրությունը կանգնել է Դավիդ Օսպինայի վրա,- Դուդեկի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր