• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դրոգբան վերադարձավ «Չելսի»

Դիդիե Դրոգբա«Չելսին» պաշտոնապես հայտնել է Դիդիե Դրոգբայի վերադարձի մասին: Իվուարցի հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ 12 ամսվա պայմանագիր է ստորագրել:

«Կապույտների» հետ Չեմպիոնների Լիգան հաղթելուց երկու տարի հետո 36-ամյա Դրոգբան որոշեց վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ», որտեղ ութ մրցաշրջան է անցկացրել:

Դրոգբան «Չելսիի» հետո հաղթել է ոչ միայն Չեմպիոնների Լիգան, այլ նաև երեք անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, չորս անգամ Անգլիայի գավաթակիր և երկու անգամ Լիգայի գավաթակիր: Լոնդոնից հեռանալուց հետո Դիդիեն խաղացել է «Շանհայ Շենհուայում» և «Գալաթասարայում»:

-Դա հեշտ որոշում էր, քանի որ չէի կարող հրաժարվել Ժոզեի հետ կրկին աշխատելու հնարավորությունից: Բոլորն էլ գիտեն, որ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ այս ակումբի նկատմամբ, որտեղ ինձ զգում եմ, ինչպես տանը,- ասել է Դրոգբան:

Հետաքրքիր փաստեր