• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսը 6 տարվա պայմանագիր ստորագրեց «Յունայթեդի» հետ

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ 6 տարվա պայմանագրի ստորագրման մասին: Մոյեսը «Յունայթեդում» մարզչական գործունեությունը կսկսի հուլիսի 1-ից:

«Կարմիր սատանաների» հայտարարության մեջ ասվում է, որ Մոյեսի թեկնածությունը խորհուրդ է տվել անձամբ Սէր Ալեքը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից: «Յունայթեդի» ղեկավարությունը միաձայն ընդունել է այդ որոշումը:

-Երբ անհրաժեշտ էր ընտրություն կատարել, մենք բոլորս միաձայն ընտրեցինք Դևիդ Մոյեսին: Դևիդը հիանալի աշխատանքային էթիկայի է տիրապետում: Ես վաղուց եմ հիացած նրա աշխատանքով: Դեռևս 1998 թվականին նրան հրավիրեցի դառնալ իմ օգնականը:

Այդ ժամանակ նա բավական երիտասարդ էր և նոր էր սկսում կարիերան: Ոչ մի կասկած չկա, որ նա բարձր որակներ ունեցող մարզիչ է,- ասել է Սէր Ալեքսը:

-Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Շատ ուրախ եմ, որ հենց Սէր Ալեքսն է առաջարկել իմ թեկնածությունը: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ամենին, ինչ նա արել է «Յունայթեդում»: Ես գիտակցում եմ, որ դժվար է լինելու փոխարինել բոլոր ժամանակների լավագույն մարզչին,- ասել է Մոյեսը:

Ավելացնենք, որ 50-ամյա Մոյեսը դեռ 2 խաղ պետք է անցկացնի «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում և նոր միայն տեղափոխվի «Յունայթեդ»: